Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Հատուկ մեր պողոսների համար, շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին։Շատ սիրելի և հարգելի պողոսներ և մեր թագավոր պողոսապետ, այս հաշվարկի հիմքում ընկած է 2 գործոն. Երկրում մշտական բնակչություն ունեցողների թիվը և Համախառն Ներքին Արդյունքը։
Այսինքն, որպեսզի ստանանք ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արդյունքը պետք է բաժանել ՀՆԱ-ի թիվը բանակիչների թվի վրա։Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր կարդալ՝ ՍՏԱՑՎԱԾ ԹՎՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՐԾԵՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ։Ցավոք մեզ մոտ ըստ նույն IMF-ի այն նվազում է։ Վրաստանում կարծես թե թիվը չի փոխվում, իսկ այ ադերբեջանում նույնիսկ նախատեսված է %0.8 աճ։
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը այս տարի անցել է Վրաստանին և մյուս տարի կանցնի ադերբեջանին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, առաջին հերթին բնակչության թվաքանակի պակասեցման պատճառով։ Իսկ հիմա շաատ լավ լուրեր ձեր համար։ Եթե իրար հետ ձեռք ձեռքի տանք և կարողանանք այնպես անել, որ մի 500.000 հոգի Հայաստանից արտագաղթի, ապա մեկ տարի անց կլինենք աշխարհում առաջինը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով։ Դե ձեզ տենամ տղերք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը