Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
Մանսավորապես, զեկուցվել են կենտրոնի կառուցման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրանց ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթներն: Նշվել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:
Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը