24 10 2019

Աստված չանի՝ ֆիքսենք անորակ աշխատանք է կատարվել. Փաշինյանը սպառնաց



Կառավարությունը որոշեց մարզպետարաններին 363,351.6 հազար դրամ սուվենցիաներ տրամադրել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ դրանք վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի: Մրցույթների արդյունքում գումարի չափը կազմել է 764 մլն 385 հազար դրամ, որտեղ պետության համաֆինանսավորման մասնաբաժինմը կազմում է 363 մլն 351 հազար դրամ: Պապիկյանն ասաց, որ համայնքն իր ֆինանսավորման չափը կատարել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե նախորդ տարի խոստացած 10 մլրդ դրամի սուբվենցիան կարողանո՞ւմ է կառավարությունն իրականացնել։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ ինչը հնարավոր չլինի, կտեղափոխվի հաջորդ տարի։ Վարչապետն ասաց․ «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով։ Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով և այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ