Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյան Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի ընթացքում իր ելույթում հայտնել է, որ ԵՏՄ-ն և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը, որպեսզի խուսափեն փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Սարգսյանը մասնավորեցրել է, որ ստորագրվող հուշագիրը թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը