«Հիփոթեքային վարկի ժամանակ եկամտային հարկի վերադարձի դրույթը մտցնելիս առաջնային չի եղել սոցիալական բաղադրիչը, այլ այն, որ տնտեսությունը գտնվում էր անկման փուլում և անհրաժեշտ էր խթանել և շինարարությունում անկման ավելի մեջ ցուցանանիշներ էին արձանագրվել: Համապատասխանաբար, այդ կարգավորումը ուներ ոլորտային խրախուսման նպատակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա կարծիքով ցանկացած միջոցառում, որ կառավարությունն իրականացնում է տնտեսական ակտիվությունը բարձր պահելու համար, պետք է շարունակի պահել, քանի դեռ չեն վերացել այն մտահոգությունները, որոնք առկա են տնտեսական ակտիվության առնչությամբ․ «Այ եթե մի քանի տարի աճը լինի 10 և ավելի տոկոս, և համարենք, որ եթե շինարարության ոլորտում մի քիչ նվազի առաջնային կառուցապատման նկատմամբ պահանջարկը, դա շատ բան չի փոխի, կարող ենք քննարկել նաև այդ գործիքի սահմանափակումների հարցը»,-ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը