27 09 2019

Նոր գումար ենք ներգրավում հին պարտքը փակելու համար. Նիկոլ Փաշինյան

Նոր գումար ենք ներգրավում հին պարտքը փակելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ եվրոբոնդերի թեմային՝ հիշեցնելով, որ 2013թ․-ին ՀՀ կառավարությունը 500 մլն դոլարի եվրոբոնդեր՝ արժեթղթեր էր թողարկել՝ 6,25% եկամտաբերությամբ։

«Այն 7 տարի մարման ժամկետով էր, ստացվել էր այնպես, որ այսինքն՝ 500 մլն դոլար պետք է վճարեինք 2020 թ․-ին կանխիկ, որպեսզի այդ գումարը փակեինք: Մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով, և պարտքի և գնման գործողություն իրականացնել, եթե շատ կոպիտ ասեմ, նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար»,-նշեց վարչապետը` հավելելով, որ Հայաստանի նկատմամբ միջազգային տնտեսական հանրության վստահությունը շարունակում է աճել։

 «Նոր եվրոբոնդերը թողարկվել են աննախադեպ ցածր տոկոսներով՝ 4,20%-ով, այսինքն՝ 2 տոկոսով ցածր, ինչը նշանակում է՝ ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Ոչ թե մեր ունեցած գումարներից այդ 500 մլն-ը կփակենք, այլ նոր միջոցներ կներգրավենք»,-մեկնաբանեց վարչապետը՝ ասելով, որ այս գործողության արդյունքում ստացվել է, որ նոր պարտքը կվճարվի 2029թ․-ին՝ տարեկան խնայելով 10,2 մլն դոլար։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ երբ հայտարարում էր տնտեսական հեղափոխության մասին, նկատի ուներ նաև նմանատիպ երևույթները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ