11 09 2019

Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված․ Էրիկ Գրիգորյան

Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված․ Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հարցին։ Նա նշեց, որ օրենքը նշում է որոշակի կետեր, որոնց դեպքում ՇՄԱԳ-ի եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել:

«Ստուգումների ընթացքում եթե կան խախտումներ, որոնք հնարավոր է՝ փոփոխություն անել կամ շտկել, ապա այդ ուղղումներն է արվում: Եթե նախագծի փոփոխությունների հարց է, ապա այդ փոփոխությունները պետք է նոր ՇՄԱԳ-ի անցնեն, իսկ եթե ուղղումների ժամանակ է տրվել, բայց թերությունները չեն ուղղվել, այդ դեպքում արդեն նոր ՇՄԱԳ-ի գործընթաց է լինում: Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված, այլ գործընթացը, որը ենթադրում է նոր ՇՄԱԳ, դա անցնում է փորձաքննական ՊՈԱԿ-ի կամ տեսչական մարմնի միջոցով»,- ասաց նախարարը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ