05 09 2019

Շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են մնալ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում



«Շոու բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները»,- այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել. «Բայց ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին իրենք ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենդ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այդ նամակով հորդորեցինք իրենց, որ գան ու հայտարարագրեն: Քանի որ ոչ ոք հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին, և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկելու»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հրաժարվելով նշել անուններ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ