«Տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, և այն լինելու է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողները աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել::
Հարցին, թե նման մեղմ մոտեցում ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետ, Անանյանն ասաց. «Աղմուկի բան չկա: Ես որպես ՊԵԿ նախագահ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրանագել, որ, օրինակ, գնացեք, տեսեք ՀԴՄ կանոնների շահագործման խախտում կա, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և մի տուգանեք: Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, որովհետև դա կլինի օրենքի խախտում և վարչարարության սխալ իրականացում: Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերությունների սահմանում, երբ կա հարկ վճարողների,կամ պոտենցիալ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեցողականություն»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը