04  09  2019

Օգոստոսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 15%-ով

Օգոստոսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 15%-ով

Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383,504 ուղևոր»,– նշված է հաղորդագրության մեջ:

2019 թվականի օգոստոսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16,131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,092,131 մարդ, որը 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ