28 08 2019

Սառնարանի պահեստի հրդեհից հետո որոշ ապրանքների գները կբարձրանան. գործարար



«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարան է հրկիզվում, սառնարանի պահեստային մասում -16, -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է  հրկիզվել, ես չեմ հակսանում ԱԻՆ-ը ինչ եզարակացություն կտա, բայց 99 տոկոս համոզված եմ, որ հրկիզված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ -ի տնօրեն Արթուր Անդրեասյանը:

Նա նշեց, որ զարմացած են կառավարության անտարբերությունից. «Այսօր մենք բիզնեսմեններս կառավարության և պետության կողմից որևէ կերպ պաշտպանված չենք: Մենք բերում ենք, ստեղծում ենք, եթե ուրիշ երկներում այս բիզնեսս շարունակեմ 10-20 անգամ ավել եկամուտ կունենամ, քան հիմա, այստեղ և կառավարությունը ոչ մի տեսակի աջակցություն չի ցուցաբերում՝ այրվեց-այրվեց վերջ: Եվ ես ասում եմ իմ ծավալները պետք է նվազեցնեմ, աշխատողներին կրճատեմ. ծախսերը պետք է կրճատենք ավելորդ աշխատողներ չենք պահելու»,- ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ