22 08 2019

ՀՀ բյուջեից միջոցներ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդ ՀԿ-երին



ՀՀ-ն պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը Օգոստոսի 22-ին կառավարության նիստում որոշում կայացվեց 33 միլիոն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:

Վարչապետն այս նախագծի վերաբերյալ նշեց. «Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ