«Բոլորս կուզենք, որ Հայաստանը լինի ամենաբաղձալի զբոսաշրջային երկրներից մեկը, որ զբոսաշրջիկները գան, տեսնեն մեր մշակույթը և նաև ապրելու համար: Զբոոսաշրջության քաղաքականության ոլորտում պետք է լինի ռազմավարություն: Ելնելով զբոսաշրջության տնտեսական նշանակությունից մեր քաղաքական նպատակներից մեկը պետք է լինի կայուն զբոսաշրջության զարգացումը»,- լրագրողների հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա կարծիքով զբոսաշրջությունը շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի, քանի որ դրա միջոցով աշխարհում Հայաստանի հեղինակությունը կարող է բարձրանա. «Այդպիսի զբոսաշրջություն ունենալու համար պետք է լինել մրցունակ, ունենալ մրցունակ ապրանք, որի որակն ու գինը համահունչ կլինեն միմյանց»,- ասաց Ապրեսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը