10 07 2019

Տեղի է ունեցել կառավարության դռնփակ արտահերթ նիստ

Տեղի է ունեցել կառավարության դռնփակ արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի 28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել կոնկրետ հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացման, ներդրւմների ներգրավման, արտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ