28 06 2019

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու



ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ վարչապետը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջարկ ունի, որպեսզի գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեն և որևէ տնտեսվարող իր գերիշխող դիրքը չչարաշահի։ 

Էդգար Ճաղարյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չէ նրան, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ