20 06 2019

Պատգամավորը քննադատեց կառավարության ներդրումային քաղաքականությունը



«2018 թվականի բյուջեի կատարողականը պետք է բաժանենք երկու մասին մինչև հեղափոխությունը և դրանից հետո»,-Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ Վարդան Արամյանի  ֆինանսների նախարար լինելու ժամանակ մշակվել էր նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց ի հակակշիռ դրա կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է. «Բայց այն ծավալը, որ նախատեսված էր 2018-ի կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է՝ 80 մլն դոլարով, չգիտեմ սա համընկնո՞ւմ է, թե տրամաբանություն կա»,- ասաց Մելքումյանը։ 

Պատագամավորը նշեց, որ այդպես էլ չի տեսել, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացվի. «Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,-ասաց Մելքումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ