«2018 թվականի մայիսից իրականացված հակակոռուպցիոն քայլերից և բացահայտումներից հետո որքա՞ն գումար է մուտք եղել պետական բյուջե»,- Ազգային Ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ պետական բյուջեի կատարման տեսակետից այդ գումարներն արտացոլվել են իրենց տեղերում, այսինքն հաշվառված չեն որպես առանձին միավոր:
«Եթե պարտավորեցվել է կատարել չկատարած հարկային պարտավորությունները, ապա այդ գումարն արտահայտվել է հարկային եկամուտների համապատասխան տեղում: Եթե դրա արդյունքում գոյացած միջոցներ են փոխանցվել որպես այլ եկամուտներ նախկինում պատճառված վնասի հատուցման նպատակով, ապա դա արտացոլված է որպես այլ եկամուտներ: Առանձին վերցրած հաշվետվություն կդժվարանամ ներկայացնել»,-պատասխանեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը