19 06 2019

Բյուջեի թերակատարումը տնտեսական աճի վրա ազդել է 2,3 տոկոսով



«Ծախսային մասով պետական բյուջեն թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դամով: Պետք է հստակ գնահատական լինի, թե դա որքան զսպող ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա: Դուք ունե՞ք նման գնահատական»,- Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Նախարարը պատասխանեց, որ այո, թերակատարումը տնտեսական աճի վրա ունեցել է շուրջ 2,3 տոկոսի ազդեցություն:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչով են պայմանավորված եղել այդ շեղումները: Նշենք, որ գրեթե բոլորին տարիներին էլ եղել է ցածր կատարողական և դա բազմաթիվ գործոններով է պայմանավորված, այսինքն միայն կոռուպցիոն ռիսկերևի գործոնը չէ»,- նկատեց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ