«Հարկային օրեսնգրքի փոփոխությունները մեծ հաշվով իներցիոն, կոսմետիկ բնույթ կրող փոփոխություններ են: Իշխանափոխությունից մեկ տարի հետո մենք կառավարությունից բոլորովին այլ բովանդակությամբ հարկային օրեսնգիրք էինք ակնկալում տեսնել: Բայց, փաստացի, շրջանառության մեջ դրվեց և ԱԺ-ում քննարկվում է հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթ, որն առավելապես ընթացիկ խնդիրներ է լուծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով հարկային օրենսգրքի փոփոխությունները ռիսկեր կարող է առաջացնել ներդրումների համար. «Բիզնեսը կանխատեսելի միջավայր է սիրում: Բիզնեսի համար ամենակարևորն է առաջիկա 3-5 տարվա ընթացքում կանխատեսելի խաղի կանոններ ունենալը: Եթե մենք տարվա մեջ 3-4 անգամ հարկային օրեսնգիրք, դրույքաչափեր ենք փոխում, սա կանխատեսելի միջավայր չի կարող ստեղծել, հետևաբար օտարերեկրյա ներդրողին գրավելու երաշխիք չենք ունենում»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը