04 05 2019

Տնտեսական քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն ունենք. Կառլեն Խաչատրյան



«ՀՀ-ում ներդրումների ցածր ծավալը խոսում է մեր երկրի տնտեսության ներդրումային ցածր գրավչության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի՝ ներդրողները ոչ թե նայում են երկրի ղեկավարի կամ կառավարության անդամների հայտարարություններին, խոստումներին, այլ բիզնեսմենները իրար հետ են հաղորդակցվում. «Որևէ երկրում ներդրումներ անելիս բիզնեսմենն ավելի շատ հակված է հավատալու իր գործընկերներին խոսքին ու փորձին, քան որևէ երկրի ղեկավարի հայտարարություններին: Ինչ-որ կաշկանդվածություն բնականաբար լինելու է երկրում կատարվող իրողություններից ելնելով: Այս իմաստով մեր տնտեսական քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն ունենք»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ