Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է հայ-ռուսական կապերի ամրապնդման մասին, սակայն ՌԴ-ն որպես գործընկեր վստահության մեծ պաշար չունի ՀՀ–ի նկատմամբ։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ գազի գնի առումով ևս կա լարվածություն. «Գազի գնի թանկացումը թեև հայտարարվեց, որ սպառողի վրա չի ազդի, բայց դա իրավիճակը ճիշտ չի արտացոլում, քանի որ տեսնում ենք, օրինակ, որ «Գազպրոմ Արմենիան» որոնումների մեջ է՝ իր վրա վերցնի՞ այդ ծանրաբեռնվածությունը, թե՞ ոչ»,-ասաց Բոստանջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը