Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հայտարարությունը, թե «Արարատցեմենտը» ժամանակին օտարվել է 200 000 դոլարով, իրականությանը չի համապատասխանում. «Միայն օտարվող գնից բացի, նաև նոր սեփականատերը պետք է կատարեր այն պարտավորությունը, որ կուտակվել էր։ 200 000 դոլարից բացի, պետք է փակվեր նաև գազի 6,8 մլն դոլարի պարտքը, նաև 2 մլն այլ պարտավորություններ՝ ջրի, էլէներգիայի: Ընդհանուր առմամբ մոտ 10 մլն դոլար է արժեցել գործարանը մասնավորեցման գործընթացում»,- ասաց նա։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, թե Գագիկ Ծառուկյանը գործարանը հավատարմագրային կառավարման է հանձնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը