«Մյուս տարի նախատեսվում է գների աճ` կապված ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս մեքենաների ներկրման հետ։ Այս հարցի վերաբերյալ մենք կարծում ենք, որ կարելի է քննարկել հնարավոր ցուցանիշները փոփոխության համար, սակայն այս պահի դրությամբ որոշակի ինչ-որ քայլեր չկան ձեռնարկված։ Որոշումն առայժմ պահպանվում է ինչպիսին կար»,- ասաց փոխնախարարը,- խորհրդարանում հայտարարեց ՏԿՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը՝ ի պատասխան պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե 2020 թվականի սկզբից Հայաստանում մաքսատուրքերը փոխվելու են, և մեքենաների գների ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու և ինչ է արվում ռիսկերը չեզոքացնելու համար։
Միքայել Մելքումյանը նշեց, որ նամակ է պատրաստվում հանձնել վարչապետին, որ այս հարցը քննարկվի ԵԱՏՄ շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը