19 04 2019

Պետք է արտոնության տեսքով հետաձգել որոշումը․ Մանե Թանդիլյանը՝ ցեմենտի մասին



«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ նախագիծը չափազանց կարևոր է և վերջնական ազդեցություն է ունենալու քաղաքացիների կյանքի որակի վրա, շինարարության վրա։

Թանդիլյանը նշեց, որ պետտուրքի միջոցով ներմուծման վճար է սահմանվում, մինչդեռ պետտուրքը ծառայությունների համար պետք է սահմանվի, և այս հարցը որևէ աղերս չունի պետական տուրքի օրենքի հետ, և կարելի էր այս որոշումը հարկային լուծումների միջոցով լուծել։

«Խոսում ենք տեղական արտադրողի և հիմնական արտադրողի մասին և լռում ենք այն մասին, որ այդ հիմնական արտադրողը 75% բաժնեմասով օֆշորային լյուքսենբուրգյան ընկերություն է, և ուզում եմ մեզ տեղեկացնեք՝ ով է վերջնական փայատերը և որքանով է տեղական համարվում, ներկայացրեք ԱԺ և քննարկենք շահերի բախումը և հասկանանք՝ ինչն է համարվում տեղական արտադրող»,- ասաց Մանե Թանդիլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ