18 04 2019

ՀՀ քաղաքացիները շուտով կիմանան՝ ովքեր են հանքերի սեփականատերերը



«Հայաստանի հանրությունը ե՞րբ կիմանա՝ կոնկրետ ովքե՞ր են հանքերի սեփականատերերը՝ անուն-ազգանունով: Ո՞ր օրը կլինեն հրապարակված սեփականատերերի անուն-ազգանունները»,— ապրիլի 18-ին ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականություններն իրականացնող Գարեգին Բացրամյանին:

Բաղրամյանը պատասխանեց. «Ռեգիստրում տվյալների վերջնական ներկայացման օրը սահմանված է 2019 թ. նոյեմբերի 30-ը, դրանից հետո գործելու են տեղեկատվության չներկայացման համար նախատեսված տույժի տեսակները»:

Իսկ հարցին՝ արդյո՞ք դա հրապարակային է լինելու և ցանկացածը կարող է իմանալ. Բաղրամյանը պատասխանեց՝ «Միանշանակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ