10 04 2019

Հայաստանում անօդաչու սարքերի արտադրություն կհիմնվի

Հայաստանում անօդաչու սարքերի արտադրություն կհիմնվի

Անօդաչու սարքեր արտադրող ռուսական ADA Aerospace ընկերությունը Հայաստանում արտադրություն կհիմնի : Այդ մասին հայտնում է Спутник-Армения-ն:

Ընկերությունը  նաև 4,5 միլիոն դոլարի անօդաչու սարքեր կմատակարարի Հայաստան, այդ թվում՝ TRIADA MK II սարքեր։ Անօդաչուների մատակարարումը կիրագործվի երկու փուլով և կավարտի 2020 թվականին։

ADA Aerospace-ը  հայ գործընկերներին կմատակարարի մի քանի տասնյակ անօդաչուներ։ Դրանք կարող են կիրառվել գյուղատնտեսության, անտառների պահպանման և այլ ոլորտներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ