Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը