01 04 2019

Հարկման 5 համակարգից 3-ը կվերացվեն․ Ֆինանսների փոխնախարար

Հարկման 5 համակարգից 3-ը կվերացվեն․ Ֆինանսների փոխնախարար

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց նոր Հարկային օրենսգիրքը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։

Նա հայտնեց, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է վերականգնել շրջանառության հարկի նախկին շեմը՝ 58.35 մլն դրամից դարձնելով 115 մլն դրամ, սակայն բոլոր նրանք, ովքեր արդեն դարձել են ԱԱՀ հարկ վճարողներ, գերազանցել են 58.35 մլն դրամի շեմը, չեն վերադառնա շրջանառության հարկի դաշտ:

Փոխնախարարի խոսքով՝ խնդիր էր դրված առհասարակ պարզեցել հարկային համակարգը:  Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ 5 հարկման համակարգ կա, որոնք մեկը մյուսին լրացնում են, բացառում, բայց այդուհանդերձ բազմազանությունը կա:

«Պարզեցման համատեքստում առաջին համակարգային նշանակություն ունեցող փոփոխությունը, որ նախաձեռնել ենք, միտված է հարկման բազմազանությունը կրճատելուն՝  այս կերպ պարզություն մտցնելով հարկային օրենսդրության մեջ։ Օրինակ` ինքնազբաղված անձանց մասով կգործի հարկման այսպիսի համակարգ՝ տարեկան մինչև 9 մլն դրամով իրացման առավելագույն շեմով, առանց վարձու աշխատող ունենալու հնարավորության, միայն մեկ վայրում գործունեությամբ և սահմանափակ հնարավորությամբ: Ընտանեկան ձեռնարկատիրության մասով կգործի հետևյալ հարկման համակարգը` 18 մլն դրամ շրջանառության պայմաններում: Այստեղ կարելի է ունենալ վարձու աշխատողներ, բայց` պայմանով, որ լինեն ընտանիքի անդամներ»,- ներկայացրեց փոխնախարարը»,-նշեց նա։

Փոխնախարարն ասաց, որ գործունեության որոշ տեսակներ խնդրահարույց են, քանի որ շրջանառության չափերը հնարավոր չէ հաշվարկել, որից են կանոնավոր ուղևորափոխադրումները, առաջարկել են այս գործունեության համար այլընտրանքային հարկման մոդելը պահպանել և նույն դրույքաչափերով տեղափոխել պետական տուրքի համակարգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ