01 04 2019

Նիկոլն արդեն մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ՀՆԱ-ին

Նիկոլն արդեն մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ՀՆԱ-ին

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտի 26-ին Նիկոլն ԱԺ-ում, ինչպես միշտ շատ ինքնավստահ դեմքի արտահայտություն ընդունելով, ասաց, որ, տարվա առաջին 3 ամիսների արդյունքները վերլուծելով, նա հանգել է այն եզրակացության, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով ու պնդեց, որ արդյունքները աննախադեպ կլինեն, քանի որ նախկինում պետ բյուջեն չի գերակատարվել:

Բնական է, շատերիդ մոտ պիտի հարց առաջանար` Նիկոլը ե՞րբ հաշվել սովորեց, որ հլը մի բան էլ կանխատեսում է ու եզրակացնում: Ու ճիշտ եք, չի սովորել, իր օգնականները տեքստ են գրել, սա էլ կարդում է, ուրիշ հարց, որ, ի տարբերություն իր նախորդ ստերի, սա բավականին որակյալ մանիպուլյացիա էր, եթե հիշենք, որ խոսքը մի մարդու մասին է, ով խոստանում էր մեկ տարում բյուջեն 30%-ով ավելացնել, 3 օրում բացահայտել մարտի 1-ը, Արցախը դարձնել բանակցությունների մաս, գազն ու լույսը էժանացնել, վերացնել կոռուպցիան ու օլիգարխներին, գտնել, փռել, ծեփել, պատժել և այլն…

Ի՞նչ է եղել ու ի՞նչ կա իրականում. ուրեմն 2018 թվականի հունվար-փետրվարին գեներացվել է 198,2 մլրդ դրամի հարկային եկամուտ, բայց բյուջե է մուծվել ընդամենը 144,4 մլրդ դրամի հարկ: Տարբերություն կազմող 54,8 մլրդ-ը կազմում են էէէ՜ն գերավճարները, որ ժամանակին նենգ բռնապետական ռեժիմը քերթում էր գործարարներից: Փաստորեն 2018 թվականի սկզբից նենգ ռեժիմը որոշում է փակել իր պարտքերը տնտեսվարողների առջև և սեփական գրպանից, փաստացի վարկ վերցնելով, մուծում է պակասող 54,8 մլրդ-ը: Կրկնեմ՝ պիտի մուծվեր 198,2 մլրդ, բայց մուծվել էր 144,4 մլրդ, որ էլ գերավճարներ չմնան:

2019 թվականի հունվար-փետրվարին գերավճարների զապասն արդեն չկար ու տնտեսվարողները մուծվել էին արդեն այնքան, որքան պարտավոր էին` ըստ իրենց շրջանառության: Ըստ այդմ, բյուջե է մուծվել 188,4 մլրդ նախորդ տարվա 144,4 մլրդ-ի փոխարեն: ՈՒ ստացվում է, որ զուտ տեխնիկապես 44 մլրդ ավել փող է մտել բյուջե առաջին երկու ամսում, ինչը որևէ կապ չունի ներկա իշխանության ջանքերի հետ: Ավելին, այն փաստը, որ անցած տարվա հունվար-փետրվարին պիտի մուծվեր 198,2 մլրդ, իսկ էս տարվա հունվար-փետրվարին մուծվել է 188,4 մլրդ, նշանակում է, որ դեբիլների ապստամբության առաջամարտիկները շարունակում են միլիարդների վնասներ հասցնել պետությանը: Ահա և սուտասանների բարեխոս Սուտ Նիկոլի հայտարարած հավելյալ ԱՌՆՎԱԶՆ 40 միլիարդի գաղտնիքը:

Ձեզ ասեմ ավելին, անցած տարվա մարտին, երբ կառավարությունը սկսել էր 2019 թվականի բյուջեի քննարկումը, Կարեն Կարապետյանը փակ քննարկման ժամանակ (լրագրողնե´ր, կարող եք նախկին պաշտոնյաներից հարցնել իմիջիայլոց) պնդեց, որ 2019-ին պիտի հավաքեն 1,5 տրիլիոն դրամ, իսկ 2020-ին 2 տրիլիոն դրամ: Ու եթե 2018-ի տարեսկզբի տնտեսական իներցիան պահպանվեր, այս թվերը շատ իրատեսական կլինեին, բայց Կարապետյանը իրեն բնորոշ կերպով ծրագրերում պաշտոնապես հաստատեց շատ ավելի ցածր թվեր, որ հետո հերոսաբար դրանք գերակատարի: Նա 1,5 տրիլիոնի փոխարեն հաստատեց 1,392 տրիլիոնը, իսկ Սուտ Նիկոլը այդ թիվը թռիչքաձև բարձրացրեց հեղափոխական 1,396 տրիլիոնի: Այսինքն, Նիկոլը Կարապետյանի կանխատեսած խայտառակ ցածր թիվը որոշեց գերակատարի թռիչքաձև 0,3%-ով!!!

Բայց սա դեռ ամենը չէ…

Ինչպես նշեցի, արդեն երկու տարի առաջ հայտնի էր, որ գերավճարների պարտքերը մարվելուց հետո 2019-ի հունվար-փետրվարին բյուջե է մտնելու հավելյալ մոտ 40 մլրդ դրամ, իսկ ապրիլին հավելյալ ևս 15-20 մլրդ է մտնելու, քանի որ նոր հարկատեսակ է լինելու` փայաբաժնի հարկը: Այսինքն, բյուջեն կատարելու համար Նիկոլից պահանջվում է հավաքել 33 մլրդ ավել փող, քան անցած տարի, այսինքն, ընդամենը 3% ավել, քան անցած տարի, մինչդեռ ՀՆԱ-ի աճը պլանավորվում է 5,2%: Այսինքն, իր հաստատած թիվը կատարելու համար Նիկոլը պարզապես պիտի չանի մի տիեզերական էշություն:

Ոմանք կհարցնեն` բա եթե տենց հեշտ ա էդ թվերը կատարել, ինչու է կառավարությունը անընդհատ աշխատավարձները ուշացնում ու կենսաթոշակայինի եկամտաբերությունը իջեցրել 3 անգամ և ինչու է ստեղից ընդեղից փորձում վարկային միջոցներ ներգրավել: Ասեմ: Որտև բոլորը շատ լավ հասկանում են, որ չկա էս աշխարհում մի ուժ, որը կկարողանա զսպել Նիկոլին հերթական տիեզերական էշությունն անելուց:

Ըստ ամենայնի, էս տարվա առաջին կիսամյակն ամփոփելուց պարզ կլինի, որ Նիկոլն արդեն մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ՀՆԱ-ին ու հարյուրավոր միլիարդ դրամերի վնաս է հասցրել պետական բյուջեին: Ու եթե հիմա Նիկոլի համար սպառնալիք է դառնում Արսեն Թորոսյանի վարկանիշն ու նա ստիպված ձերբակալում է իր տեղակալին, ապա մի քանի ամիս անց նույնիսկ իր դեբիլոիդները ԱԺ-ում կարող ա իրենից բարձր վարկանիշ ունենան… Ու ոչ անցումային արդարադատությունը իրեն կփրկի, ոչ «մահափորձները», ոչ էլ Ալիևը…

Հ.Գ. Գիտեք ի՞նչ արեք, բռնեք մի հատ անասուն ցուցակ գրեք, թե ինչքան լավ բաներ է տեղի ունեցել Հայաստանում, որ մարդիկ կարդան ու հասկանան, որ Արթուրը սաղ սուտ է ասում:

Տոնդ շնորհավոր պրիդուրոկ!»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ