Համաշխարհային բանկը մարտի 21-ին հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը:
Զեկույցում կանխատեսվում է, որ 2019-ին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս:
«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը:
Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով, ըստ բանկի, Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը