2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 27 100 քաղաքացի, այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2000-ով:
Ինչպես հայտնում է RT հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներին, վերջին 5 տարում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն աճել է կրկնակի. եթե 2013-ին ՌԴ քաղաքացի է դարձել 135 800 օտարերկրացի, ապա 2018-ին այդ թիվը հասել է 269 400-ի:
Անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Ուկրաինայի 83 000, Ղազախստանի 45 300, Տաջիկստանի 35 700 և Ուզբեկստանի 21 000 քաղաքացու:
ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների թիվն ավելացել է Ռուսաստանում քաղաքացիության ինստիտուտի արդիականացման եւ մարդկանց առանձին խմբի համար քաղաքացիություն ձեռք բերելու լրացուցիչ արտոնությունների ստեղծման արդյունքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը