08 02 2019

Կառավարության դուրն իր ծրագիրը եկել է



ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը և կներկայացնի խորհրդարան։

«Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք աշխատել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ քննարկումները թույլ են տալիս ասել․ «Կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ