Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախազգուշացումը կապված է հավաստի տվյալների հիման վրա տեղեկությունների տրամադրման ժամկետների խախտման հետ: Այս մասին փետրվարի 6-ին ՀԾԿՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«Հավաստի տեղեկությունների տրամադրումը մեր կողմից որակվել է որպես բավարար հիմք ավելի ուշ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար», - բացատրեց Միրումյանը:
Հարցին՝ արդյոք սպասվում են որևէ ներդրումներ և կարող է արդյոք ընկերությունը տարին ի վնաս իրեն ավարտել հանրապետության համար գազի գնի բարձրացման ֆոնին, նա ասաց, որ բոլոր հարցերը քննարկման փուլում են և դեռ ոչ մի նորություն չի կարող հաղորդել:
Միրումյանը նշեց, որ իշխանությունների հետ գազի ներքին սակագների վերաբերյալ քննարկումները պետք է ավարտվեն ամսվա ընթացքում։
«Եղել են քննարկումների համար նախատեսված որոշակի նախնական ժամկետներ` հայտարարության պահից սկսած մոտ երկու ամիս, բայց բացառված չէ, որ դրանք կարող են ավելի երկար տևել», – ասաց Միրումյանը։
Միրումյանը նշում է, որ քննարկումները վերաբերվում են բոլոր ուղղություններին` հիմնանորոգում, ներդրումային ծրագիր, կորուստներ և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը