27 12 2018

Հաստատվել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը

Հաստատվել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը

Դեկտեմբերի 27-ին կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը:

Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավելան վտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Այդ պլանով, մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնել վազքուղու ծածկույթի 2800 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ հատվածի վերանորոգում: Դրան զուգահեռ տեղադրվելու են լուսազդանշանային համակարգեր: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018թ:

Հարցը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Վազքուղու վերանաորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9 մլն դոլարի ներդրում:

Նախատեսվում է նաեւ օդանավակայանի շուրջ մոտ 12կմ պարագծով պարսպի կառուցում: Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Նաև կտեղադրվեն տեսախցիկներ:

Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային եւ ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաեւ վառելիքի նոր մեքենաներ:

Բացի այդ, նախատեսվաում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ, որից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 եւ Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար. նախատեսվում է վերանորոգել հաշվառման սրահը»,-ասաց Հակոբ Արշակյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ