03 12 2018

Նոր Հայաստանի տոնածառը՝ մոտ 100 մլն դրամ

Նոր Հայաստանի տոնածառը՝ մոտ 100 մլն դրամ

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այսպես, նոր տոնածառն արժե 71 մլն դրամ։ Տոնածառը Երևան բերելու և տեղադրելու համար էլ հատկացվել է մոտ 25 մլն դրամ։ Այսինքն՝ տոնածառն արժե մոտ 95 մլն դրամ։

Նշենք, որ ամեն տարի Հանրապետության գլխավոր տոնածառի և 12 վարչական շրջանների տոնածառները տեղադրելու, զարդարելու, այնուհետ նաև ապամոնտաժելու համար տրամադրվել է 20-22 մլն դրամ: Ի դեպ, նախկին տոնածառները միշտ հավաքվել են սոճու բնական ճյուղերից:

Ամեն տարի տոնածառների տեղադրման ու զարդարման աշխատանքների կատարման նպատակով մրցույթ էր հայտարարվում, և հաղթող կազմակերպությունն էր իրականացնում տվյալ աշխատանքները: Այս տարվա բյուջեով ևս նախատեսված էր նույնքան գումար, ինչը, բնականաբար, նոր տոնածառ չէր նախատեսում: Հիմա հետաքրքիր է, թե ինչի՞ հաշվին է կատարվել գնումը, մրցույթ հայտարարվե՞լ է, թե՞ ոչ:

Հարց է նաև՝ քաղաքապետարանը բավարարվելու է նշված մոտ 95 մլն դրամո՞վ, թե՞ 2018-ի համար նախատեսված 20-22 մլնը ևս պետք է դեռ ծախսի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ