21 11 2018

ՀՀ արտաքին պարտքը կավելանա 50 մլն ԱՄՆ դոլարով

ՀՀ արտաքին պարտքը կավելանա 50 մլն ԱՄՆ դոլարով

ՀՀ-ի` Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու հարցը նոյեմբերի 21-ին քննարկվեց ԱԺ-ում: Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ խոսքը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գումարը վերցնելու դեպքում չի ավելանա Հայաստանի արտաքին պարտքը, և ինչո՞ւ են վարկ վերցնում, երբ իրենց իշխանությունը նշում էր, որ կողմ չէ բյուջետային ծախսեր կատարելու համար վարկ վերցնելուն:

Հայրապետյանը պատասխանեց, որ, այո, արտաքին պարտքն ավելանալու է, սակայն այդ գումարն անհրաժեշտ է:    

Բաբուխանյանն արձագանքեց, որ բոլոր կառավարությունները գալիս ու ասում են` երբ ունենանք շատ ռեսուրսներ, այլևս վարկ չենք վերցնի:

«Եթե մի օլիգարխի լավ թափ տայիք, այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Այդքան ասում եք` օլիգարխիայի դեմ պայքար, 50 միլիոնն ի՞նչ էր, որ չկարողացաք վերցնել ու դնել բյուջե: Հնարավո՞ր չէր այդ գումարը ստվերի կամ կոռուպցիայի դեմ պայքարից հանել, որ 3 տարի հետո չմտածենք` 50 միլիոնը կերանք, խմեցինք, նպաստ տվեցինք, ու հիմա արտաքին պարտքն ավելացավ»,- ասաց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, քանի որ եթե այդ 50 մլն դոլարը չլիներ, գուցե ֆինանսական դեֆիցիտ լիներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ