16 11 2018

Կրկին ազգովի վարկի տակ կընկնենք

Կրկին ազգովի վարկի տակ կընկնենք

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հավանություն է տվել Հայաստանին 50 միլիոն դոլար վարկի տրամադրմանը ֆինանսական բարեփոխումների ներկա ծրագրի շրջանակներում։

Ծրագրի երկրորդ մասը՝ «Հանրային արդյունավետությունն ու ֆինանսական շուկաները» սատարում է հարկային բարեփոխումների համախմբման, ֆինանսական ռիսկերի կրճատման, ֆինանսական շուկաների զարգացման համար կայուն հիմքերի ստեղծման եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մասնավոր հատվածի մասնակցության բարենպաստ պայմանների ստեղծման հարցով կառավարության ջանքերը։

ԱԶԲ–ն ծրագրի առաջին հատվածի շրջանակներում 40 միլիոն դոլար է տրամադրել նախորդ տարի։

«ԱԶԲ–ն ձգտում է օգնել ՀՀ կառավարությանը բարելավել տնտեսական աճն ու ֆինանսական կայունության հեռանկարները քաղաքականության եւ տեխնիկական օգնության միջոցով»,–հայտարարել է ԱԶԲ ֆինանսական ոլորտում ավագ տնտեսագետ Ժոաու Ֆարինյա Ֆերնանդեսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ