Շատ խնդիրներ կան լուծելու, Վրաստանի տարածքով տեղափոխման հետ կապված հարցադրումները, գազի գնի հարցերը, մարժան կնայեն, հիմնավորվածությունները կհասկանան և կխոսենք: Այս մասին նոյեմբերի 8-ին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Ըստ նրա՝ ֆինանսները չեն բավարարում համակարգը շահագործելու համար և, եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը