05 11 2018

ՀՀ մշտական բնակչության փոփոխությունը վերջին 1 տարում

ՀՀ մշտական բնակչության փոփոխությունը վերջին 1 տարում

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.2 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Այդ թվում, քաղաքային բնակավայրերի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 895.4 հազար մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 մլն 73.8 հազար մարդ։ Երևանի բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 79.4 հազար մարդ։

Իսկ ինչպե՞ս է փոխվել բնակչության թիվը վերջին 1 տարվա ընթացքում։

Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 10.4 հազարով։ Այդ թվում՝ գյուղական բնակավայրերի բնակչության թիվը նվազել է 7 հազարով, քաղաքային բնակչության թիվը՝ 3.4 հազարով։  Հատկանշական է, որ այս համընդհանուր նվազման ֆոնին՝ մայրաքաղաքի մշտական բնակչությունն աճել է 2.8 հազարով։ Այսինքն, տեղի է ունեցել բնակչության տեղաշարժ՝ մարզերից Երևան։

2018 թվականի ապրիլի 1-ի համեմատ՝ մշտական բնակչության թիվը նվազել է 700-ով։ Այդ թվում, քաղաքային բնակչության թիվն ավելացել է 900-ով, իսկ գյուղական բնակավայրերինը՝ նվազել 1600-ով։ Մայրաքաղաքի բնակչության թիվն այս ընթացքում աճել է 1.8 հազարով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ