22 10 2018

ՀՀ ԿԲ-ի հետ 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքվել

ՀՀ ԿԲ-ի հետ 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքվել

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը Հայաստանում: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում մինչև վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և  մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ և կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»:

Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ և Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ:  ԵՆԲ հետ երկարաժամկետ համագործակցությունը փաստում է ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահությունը:

Ընդհանուր տեղեկություն

ԵՆԲ-ը` Եվրոպական միության բանկը, Հայաստանյան ծրագրերը ֆինանսավորում է ի շնորհիվ ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի: ԵՆԲ-ը 8 մլրդ Եվրո է տրամադրել Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին  աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ