04 10 2018

Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզում



Հոկտեմբերի 4-ի առավոտից Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ Գևորգյանին շարունակել աշխատանքը։

Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հանդիպել է երկու կողմերի հետ։ Նա առաջարկել է բանակցային խմբեր ձևավորել և քննարկել զիջումների գնալու հնարավորությունը։ Համայնքապետի կողմնակիցներն առաջարկին համաձայնել են, իսկ հրաժարականի պահանջ ներկայացնողները՝ ոչ։ Այս պահին Գյումրի -Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը և Անիի համայնքապետարանի շենքը շարունակում են փակ մնալ։

Պարզվեց, որ Արտակ Գևորգյանը ինչպես նախորդ բողոքի ժամանակ աշխատանքի չէր եկել և փոխանցել էին բողոքավորներին, որ շրջայցով գյուղերում է գտնվում: Բողոքի ակցիայի մասին տեղեկացել է առավոտյան և դիմել ոստիկանություն։ Նա չի պատրաստվում հրաժարական տալ :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ