27 09 2018

«Տաշիր»-ը՝ ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում

«Տաշիր»-ը՝ ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում

Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության «200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» 2018 թվականի վարկանշային ցանկը։

Վարկանշային աղյուսակում  ներառվել է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում «Տաշիրը» զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: Ամսագիրը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի եկամուտը 2018 թվականին կազմել է 164 մլրդ ռուբլի։ Նաև նշվում է, որ հոլդինգի անձնակազմը բաղկացած է 45 000 աշխատակցից: Այդ ցուցանիշով «Տաշիրը» վարկանշային աղյուսակի մասնակիցների շարքում զբաղեցնում է 16-րդ տեղը:

Խոշորագույն մասնավոր ընկերությունների թվում առաջատարն է «Լուկօյլ» ընկերությունը, որի եկամուտն ընթացիկ տարում կազմել է 5․47 տրիլիոն ռուբլի: Երկրորդ հորիզոնականում մեծ տարբերությամբ X5 Retail Group-ն է, որն աշխատել է 1․29 տրիլիոն ռուբլի։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի նավթագազային ամենախոշոր ընկերությունը՝ Сургутнефтегаз-ը՝ 1․27 տրիլիոն ռուբլի ցուցանիշով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ