27 08 2018

Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են. Նիկոլ Փաշինյանը այցելել է Գումի շուկա

Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես բարձր են. Նիկոլ Փաշինյանը այցելել է Գումի շուկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին այցելել է Գումի շուկա: Վարչապետը շրջայց է կատարել շուկայում՝ ծանոթանալու համար գյուղմթերքի գներին: Նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է աշխատել գյուղմթերքի գների նվազեցման ուղղությամբ. «Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Եվ տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի պոմիդոր ու վարունգ է հայտնվել շուկայում: Հիմա խնդիր չկա գների վրա ազդելու, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել»,-ասաց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ