23 08 2018

ԵԱՏՀ-ն նվազեցրել է մեքենաների ներկրման մաքսատուրքերը

ԵԱՏՀ-ն նվազեցրել է մեքենաների ներկրման մաքսատուրքերը

Սեպտեմբերից Մաքսային միության տարածք արտասահմանյան արտադրության նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի երեք տոկոսով՝ 20-ից հասնելով 17 տոկոսի։ 5-7 տարվա արտադրության մեքենաների ներկրման մաքսատուրքը կկազմի 22 տոկոս։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը։ 

Մաքսատուրքերը նվազում են ՌԴ-ի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ունեցած պարտավորությունների շրջանակում։ Դրանք կգործեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում։

Նշվում է, որ 2017 թվականին նոր մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերն արդեն նվազել էին՝ 23%-ից հասնելով 20-ի։ 2019 թվականին դրանք պետք է էլի նվազեն՝ հասնելով մինչև 15 տոկոսի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ