Համաշխարհային բանկը Հայաստանում 2018 թվականին կանխատեսում է 4.1 տոկոսի տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոս աճ:
Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում 2018-ին այս տարի կանխատեսվում է 1.8 տոկոսի աճ, 2019 թվականին՝ 3.8 տոկոս, 2020 թվականին՝ 3.2 տոկոսի աճ:
Վրաստանում համապատասխանաբար՝ 4.5, 4.8 և 5 տոկոս աճ:
Թուրքիայում աճը երեք տարվա կտրվածքով կկազմի 4.5 և 4 տոկոսի աճ:
Ռուսաստանի տնտեսությունում ևս աճ է կանխատեսվում, ընթացիկ տարում՝ 1.5 տոկոս, հաջորդ երկու տարիներին՝ 1.8 տոկոս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը