«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում այս պահին ՊԵԿ-ը հսկողական գործողություններ չի իրականացնում, տվյալ տնտեսվարողի մոտ գործողություններ է իրականացնում ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:
Հարցին, թե ինչո՞ւ խոշորներին մինչ այս չէր բերում հարկային դաշտ, ՊԵկ փոխնախագահն ասաց, թե հարկային մարմնի գործառույթներն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը և իրականացրել են. «Իհարկե, 100 տոկոսանոց արդյունքի չենք հասել, և ընդհանրապես, աշխարհում չկա մի երկիր, որ ստվեր չունենա. մեր գրոծողությունները միտված են եղել ստվերի կրճատմանը»:
ՊԵԿ ղեկավարի տեղակալն ասաց, որ ԱԱԾ գործողություններն այս պահին իրականացվում են այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երևան սիթիի» տարածքում գործել են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ: «Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես միշտ դա պայմանավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաև ԱԱՀ-ի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:
ՊԵԿ փոխնախագահն անդրադարձավ մի շարք այլ հարցերի ևս:
Նշենք, որ «Երևան սիթիի» գլխամասային գրասենյակը փակ է. ներսում ստուգումներ են, կան մի շարք դիմակավորված անձնինք:
Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ իրականացվող գործողությունների հետ ՊԵԿ-ը կապ չունի:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը