2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով, այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը:
2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով:
Եթե 2017թ. ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 175 միլիոն 733 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 7 միլիոն 692 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 367 հազար ուղևոր ( աճը 4.2%), ապա 2018թ. առաջին եռամսյակում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 39 միլիոն 777 հազար ուղևոր, որից տաքսիներով՝ 1 միլիոն 795 հազար ուղևոր, երկաթուղային տրանսպորտով՝ 75 հազ. 400 հարյուր ուղևոր ( աճը 8.3%):
Ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մեծածավալ և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016թ.-ի դրությամբ 220 համայնք դեռևս ներմարզային երթուղիներով չէր սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվել է գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքները շարունակական են, որպեսզի միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո դրանք սպասարկվեն ամբողջապես:
2008-2017թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը 100.5 տոկոսով կատարել է ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Ներդրվել է 110.068 մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքներում՝ 83.072 մլրդ, շարժակազմում՝ 26.996 մլրդ դրամ: Այս ոլորտում առանձնակի կարևորություն ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստեղծված Երևանի լոկոմոտիվային դեպոյում էլեկտրագնացքների վերանորոգման
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը