10 01 2024

Ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է

Ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: 

Այս մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:

«Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Բնութագրությունը հասանալի չէ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ