09 01 2024

ԱԺ այգու ամանորյա ձևավորումն իրականացվել է «հրատապ» և արժեցել է 11 միլիոն 60.000 դրամ. 168.am

ԱԺ այգու ամանորյա ձևավորումն իրականացվել է «հրատապ» և արժեցել է 11 միլիոն 60.000 դրամ. 168.am

Ազգային ժողովը շարունակում է առանձնանալ իր ուշագրավ պետգնումներով, այդ թվում՝ առանց մրցույթի գնումների իր պրակտիկայով. 168.am-ի ուշադրությանն է արժանացել մի պայմանագիր, որը թույլ կտա հետտոնական հաշվարկ իրականացնել:

Այսպիսով, պարզվում է՝ ԱԺ այգու ամանորյա ձևավորումն ու տոնական ծրագիրը պետբյուջեի վրա արժեցել է 11 միլիոն 60.700 դրամ: Իսկ գնման պայամանագիրը կնքվել է հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. տպավորություն է, որ Ազգային ժողովի համար Ամանորն անսպասելի է եկել, և գնումը ստիպված են եղել կատարել այս ընթացակարգով:

Մատակարարի` Լիանա Գալստյան ԱՁ-ի ընտրությունը ևս ուշագրավ է.  պարզվում է՝ այս ԱՁ-ի հետ ԱԺ-ն դարձյալ նույն՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով մեկ այլ պայմանագիր է կնքել ընդամենը հունիսին՝ ձեռք բերելով Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական ծրագիր: Այդ պայմանագրի գինը պետբյուջեի վրա արժեցել էր 3 միլիոն դրամ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ