08 02 2023

ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով

ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով

Իշխանազավթումից հետո՝ 2018 թվականի հունիսին․

  • ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 704 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար,
  • պետական պարքից 5 միլիարդ 449 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։

2022 թվականի դեկտեմբերին․

  • ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն 664 հազար ԱՄՆ դոլար,
  • պետական պարքից 6 միլիարդ 450 միլիոն 840 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։

Փաստորեն, իշխանազավթումից չորսուկես տարի անց․

  • ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով,
  • պետական պարտքի տարեկան միջին աճը կազմել է 13 տոկոս,
  • արտաքին պարքն աճել է 1 միլիարդ 1 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարով կամ 18,4 տոկոսով։

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում ձևավորվել է շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ